Հայաստանն այս տարի մասնակցելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին: Րոպեներ առաջ մրցույթի պաշտոնական կայքը ներկայացրեց մրցույթի մասնակից 43 երկրների անունները, որի մեջ է նաև Հայաստանի անունը:
Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գաասպարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաստատեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է:
Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը հայտնվելու է մրցույթի լավագույն հնգյակում:
Հայաստանը բողոք չի ներկայացրել Եվրոպական հեռարձակման միությանը` EBU-ին «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը:
Մինչդեռ մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ` ԴերՀովա - Հարութ Տեր-Հովակիմյան):