Հայաստանի նախագահը ԵԽԽՎ համազեկուցողի հետ քննարկել է բարեփոխումներն ու առաջիկա ընտրությունները Հայաստանում![]() 17 հունվարի 2012 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ձևավորված կառուցողական հարաբերությունները և այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել: ԵԽԽՎ համազեկուցողը ևս ընդգծել է, որ կտրուկ տարբերություն է նկատում իր առաջին այցից հետո: Դրական փոփոխությունները, նրա խոսքով, Հայաստանի քաղաքական գործիչների հետ ունեցած իր հանդիպումների բովանդակությունից էլ ակնհայտ են: Հանդիպման ժամանակ նախագահը և Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն անդրադարձել են դատաիրավական, ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |