Մարկոս Պիզելի. Իմ երազանքն է Հայաստանի հավաքականի հետ խաղալ Բրազիլիայում աշխարհի առաջնությանը

Մարկոս Պիզելի. Իմ երազանքն է Հայաստանի հավաքականի հետ խաղալ Բրազիլիայում աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը վերջերս Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբան», ասել է, որ Ուկրաինայի առաջնությունը հայկականից ուժեղ է և որ նա չէր կարող չօգտվել ուժերը փորձելու այս շանսից:

«Երբ ես առաջարկություն ստացա ուժեղագույն ռուսական ակումբերից մեկից, չկարողացա «ոչ» ասել: Չէ որ ես նախկինում երբեք չեմ խաղացել այդ մակարդակում: Ռուսաստանի առաջնությանը բավականին ուշադիր եմ հետևել, հատկապես, երբ «Կրասնոդար» տեղափոխվեց մեր հավաքականի անդամ ու իմ ընկեր Յուրա Մովսիսյանը»,-Պիզելիի խոսքերն է մեջբերում sportbox.ru-ն:

Ըստ «Կուբանի» մարզչի, Դան Պետրեսկուն միշտ իր թիմի հետ է և դա գրավում է: «Բոլորը գիտեն, որ նա անցյալի մեծ ֆուտբոլիստ է, և երբ ինքն անձամբ է ցույց տալիս, թե ինչ է պահանջում մեզանից, դժվար է դա չյուրացնել: Նա շփվում է մեզ հետ և մանրամասն բացատրում, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել»:

Պիզելին ցանկանում է, որ «Կուբանը» շարունակի իր վերելքը. «Եթե ես կարողանամ օգտակար լինել, ուղղակի շատ երջանիկ մարդ կլինեմ»:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հաջողության է հասել շնորհիվ Հայաստանի և նրա մարդկանց, որոնք միշտ աջակցել են նրան և սիրով օգնել հասնել նոր բարձունքների: «Իմ երազանքն է Հայաստանի հավաքականի հետ խաղալ Բրազիլիայում աշխարհի առաջնությանը»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---