Գորիս-Քարահունջ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կան զոհեր

Գորիս-Քարահունջ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կան զոհեր

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին ժամը 23.58-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 08 TT 944 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`1972 թվականին ծնված Գևորգ Շատունց) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ Գ.Շատունցի, ուղևոր`1969 թվականին ծնված Աշխեն Ղազարյանի դիերը և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով` ուղևոր,1992 թվականին ծնված Արամ Գրիգորյանին, որոնց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Գորիս քաղաքի հիվանդանոց: Ա.Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---