Տրայան Խրիստեա. Հայաստանի և ԵՄ հարաբերությունների զարգացումը կախված է թափանցիկ ընտրությունների անցկացումից

Տրայան Խրիստեա. Հայաստանի և ԵՄ հարաբերությունների զարգացումը կախված է թափանցիկ ընտրությունների անցկացումից

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ առաքելությունը, ԵԱՀԿ հետ համատեղ, իրականացնում է Հայաստանում թափանցիկ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման ծրագիր: Ծրագրի իրականացման համար, ԵՄ-ն ԵԱՀԿ-ին տրամադրելու է 1.7 մլն եվրո:

«Ծրագրի նպատակն է ընտրության գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը, ընտրատեղամասերին համապատասխան սարքավորումների ապահովմամբ, ինչպես նաև թրենինգների և սեմինարների կազմակերպումը` ընտրողների տեղեկացվածությունը բարձրացնելու համար»,-հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության նախագահ Տրայան Խրիստեան:

Այս համատեքստում Խրիստեան ընդգծել է, որ «Հայաստանի և ԵՄ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես «արևելյան համագործոկցությունը», կախված է թափանցիկ ընտրությունների անցկացումից»: Անդրադառնալով գումարի բաշխմանը, Խրիստեան նկատել է, որ ԵՄ-ն իր գումարը կփոխանցի ԵԱՀԿ-ին, որն իրականացնելու է ծախսերի կառավարում:

5  19.01.12 - ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան ներկայացրեցին համատեղ ծրագիր
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---