«Հանրակրթական Դիջիթեք-2012»-ի շրջանակում Երևանում կանցկացվի ինովացիոն կրթության թեմայով կլոր սեղան

«Հանրակրթական Դիջիթեք-2012»-ի շրջանակում Երևանում կանցկացվի ինովացիոն կրթության թեմայով կլոր սեղան

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Երևանում կանցկացվի «Ինովացիոն կրթություն. նոր տեխնոլոգիաներն ու մեդիան» թեմայով կլոր սեղան «Հանրակրթական Դիջիթեք-2012» միջազգային 4-րդ ստուգատեսի շրջանակներում։ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվող «Հանրակրթական Դիջիթեք-2012» միջազգային 4-րդ ստուգատեսը մեկնարկել է 2012թ. հունվարի 15-ին։ Այս պահին ընթանում է հայտերի ընդունումը, աշխատանքների հրապարակումը կշարունակվի մինչև փետրվարի 7-ը:

Այն նպատակ ունի հանրակրթության մեջ ներկայացնել թվային միջոցների արդյունավետ կիրառման փորձը, ձեռքբերումները, նախագծերը, թվային նոր գործիքների և հաղորդակցական տեխնոլոգիաները։

Կազմկոմիտեն ծրագիրը ներկայացրել է Վրաստանում: Վրաստանի ԿԳ նախարարության, Կրթության և գիտության զարգացման գործակալությունում անցկացված հանդիպում-ներկայացմանը մասնակցել են գործակալության ղեկավար Գեորգի Գուլուան, Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Մայքրոսոֆթի վրաստանյան գրասենյակի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, հանրակրթական դպրոցների և կրթամշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք դրական ու ակտիվ վերաբերմունք են ցուցաբերել:

Ստուգատեսի պաշտոնական գործընկերներն են՝ «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Յունիքոմփ» և «Ֆիրմա Ալֆա» ընկերությունները և ՀՀ ԿԳՆ ԿՏԱԿ-ը։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---