Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում Աննա Հայրապետյանը և Մարիա Կուրսովան ունեն 6-ական միավոր

Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում Աննա Հայրապետյանը և Մարիա Կուրսովան ունեն 6-ական միավոր

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց շախմատի 67-րդ առաջնության 7-րդ տուրում տեղի է ունեցել 7-րդ տուրը: Առաջատարներ Աննա Հայրապետյանը և Մարիա Կուրսովան շարունակում են վստահ հանդես գալ: Կուրսովան սև ֆիգուրներով հաղթանակ է տարել Եվգենիա Դոլուխանովայի նկատմամբ, իսկ Հայրապետյանն ուժեղ է գտնվել Հասմիկ Ղամբարյանից: Նրանք հավաքել են 6-ական միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը:

3-րդ տեղը զբաղեցնում է Շուշաննա Սարգսյանը 3.5 միավորով, նա 7-րդ տուրում միավորները կիսել է Լիա Մարտիրոսյանի հետ: 8-րդ տուրում Հայրապետյանը կխաղա Կուրսովայի հետ, իսկ Սարգսյանի հակառակորդն է լինելու Ղամբարյանը:

Առաջնության չեմպիոնուհին լրացնելու է հավաքականի կազմը, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրածները մասնակցելու են 2013թ Հայաստանի առաջնությանը, 1-5-րդ տեղերը զբաղեցրածները Եվրոպայի 2012թ անհատական առաջնությանը: 6-8-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները փետրվարին կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Aeroflot open առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---