Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացման հեռանկարները

Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 17 Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնիհետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Կարասինն ու Գորդոնը անդրադարձել են ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման առաջխաղացման հեռանկարներին:

Քննարկվել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Անդրկովկասի պետությունների հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Հունվարի 23-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---