«Ոսկե ծիրան 2011»-ի հաղթող ֆիլմը «Օսկարի» վերջնական ցուցակում է

«Ոսկե ծիրան 2011»-ի հաղթող ֆիլմը «Օսկարի» վերջնական ցուցակում է

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան 2011»-ի հաղթող, իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի վերջնական ցուցակում: Ինչպես հայտնում է «Օսկարի» պաշտոնական կայքը, անվանակարգում ընդգրկված են 9 ֆիլմ: Բացի վերը նշված ֆիլմից, մյուս ֆիլմերն են` բելգիական «Տխմար», կանադական «Մսյո Լազար», դանիական «Սուպերկլասիկո», իսրաելական «Տողատակ», մարոկական «Օմարն ինձ սպանեց», լեհական «Խավարում», թայվանական «Ծիածանի մարտիկները. Սեդիք բեյլ» ֆիլմերը: Այդ ցուցակում է նաև «Ոսկե ծիրան 2011»-ի փակման` գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմը:

«Նադեր և Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմն ամուսնական զույգի ու նրանց խնդիրների մասին է: Սիմինը ցանկանում է հեռանալ Իրանից, սակայն ամուսինը ստիպված է հոր հիվանդության պատճառով մնալ երկրում: Կինը նախընտրում է ամուսնալուծվել և դստեր հետ հեռանալ, սակայն դեպքերի հետագա զարգացումը անակնկալի է բերում ընտանիքի բոլոր անդամներին:

«Նադեր և Սիմին, ամուսնալուծություն»-ը առաջին իրանական ֆիլմն է, որ արժանացել է Բեռլինալեի Գրան պրիին, իսկ Նադերի և Սիմինի դերակատարները ստացել են «Արծաթե արջ»` տղամարդու և կանացի լավագույն դերակատարման համար: Վերը նշված ֆիլմը հեղինակի միակ մրցանակը չէ Բեռլինում: Այս տարի ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին: «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 26-ին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---