Բրիտանացի մարզիկ Ջեյմս Էլլինգտոնը վաճառել է իրեն ինտերնետ-աճուրդում

Բրիտանացի մարզիկ Ջեյմս Էլլինգտոնը վաճառել է իրեն ինտերնետ-աճուրդում

PanARMENIAN.Net - Բրիտանացի թեթևատլետ Ջեյմս Էլլինգտոնը ձեռնտու կերպով վաճառել է իրեն ինտերնետ-աճուրդում: Մարզիկի գումարը չէր բավականացնում լոնդոնյան Օլիմպիադային պատրաստվելու համար, ուստի նա որոշել է իրեն վաճառքի հանել:

Աճուրդը բավական լարված էր. ավելի քան 70 դրույք կատարվեց: Արդյունքում շահեց սափրման պարագաներ արտադրող ամերիկյան մի ընկերություն, հաղորդում է pravda.ru-ն:

Էլլինգտոնին, որը մասնագիտանում է սպրինտերային վազքում (100 և 200 մետր), մոտ 35 հազար եվրո էր անհրաժեշտ: Բացի դրանից, այդ գումարի դիմաց նա խոստանում է հովանավորչական գովազդ տեղադրել և ցուցադրել այն յուրաքանչյուր հարմար առիթով: Աճուրդը շահած ընկերությունը 50 հազար դոլար առաջարկեց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա վազորդը մտնում է Մեծ Բրիտանիայի էստաֆետային հավաքականի մեջ և գումար է ստանում UK Athletics World Class ծրագրով: Սակայն այդ գումարը մարզիկին չի բավականացնում, և նա մարզումներից ազատ ժամանակ մարզիչ է աշխատում: Այս մրցաշրջանում վազորդը բրիտանացիներից լավագույն արդյունքն է ցուցադրել` 20,52 վայրկյան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---