Ոստիկանությունը հարցաքննել է Բրեդ Փիթի թիկնապահին՝ Հոլիվուդում հայտնաբերված հայազգի մարդու կտրված գլխի առնչությամբ

Ոստիկանությունը հարցաքննել է Բրեդ Փիթի թիկնապահին՝ Հոլիվուդում հայտնաբերված հայազգի մարդու կտրված գլխի առնչությամբ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը հարցաքննել է հայտնի դերասան Բրեդ Փիթի թիկնապահին` հավանաբար հայազգի մարդու պատկանող գլխի ու կտրված ձեռքերի հայտնաբերման առնչությամբ: Ինչպես գրում է X17online-ը, ոստիկանները որոշել են հարցաքննել Bronson Canyon թաղամասի բնակիչներին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Այդ թաղամասում է գտնվում նաև հռչակավոր դերասանի տունը:

Ինչպես հայտնել է գործակալությունը, շուրջ 30 աշխատակից է զբաղվում այդ գործով: Վերջերս հայտնաբերված ձեռքը եղել է գլխից 50 յարդ հեռավորության վրա: Ոստիկանությունը պնդում է, որ զոհի անձը կհաստատվի մատնահետքերի շնորհիվ:

Լոս Անջելեսի ոստիկանությունը սկսել է Հոլիվուդի այգում հայտնաբերված տղամարդու գլխի վերաբերյալ գործը: Նախնական տվյալներով, տղամարդը, ով ենթադրաբար ազգությամբ հայ է, մոտ 40 տարեկան էր: Ոստիկանությունը մտադիր է պարզել զոհվածի ինքնությունը ատամների և մատնահետքերի փորձաքննության միջոցով, գրում է Los Angeles Times-ը:

Պոլիէթիլենային տոպրակով թաղված գլուխը գտնվել է երկու կանանց կողմից, որոնք զբոսանքի էին տարել իրենց շներին: Ոստիկանության տվյալներով, գլխի վիճակից դատելով, մարդը վերջերս է մահացել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---