Վարազդատ Կարապետյանը նշանակվել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Հունվարի 17-ին տեղի ունեցած ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքում Վարազդատ Կարապետյանը նշանակվել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Վարազդատ Կարապետյանը ծնվել է 1974 թ. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, այնուհետև ուսումնառությունը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1995-1996 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես դրամավարկային քաղաքականության վարչութան տնտեսագիտական հետազոտությունների և վճարային հաշվեկշռի վերլուծության բաժնի մասնագետ, ապա` նախագահի օգնական: 1996-1997 թթ. եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թթ.` Մոսկվայի «Տեխնո–ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն:

1999-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի պաշտոնը, 2000-2002 թթ.` «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը: 2003 թ. առ այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդատու, «Արդյունավետ բիզնես» ծրագրի տնօրենն է: 2011-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:

Տնտեսական գիտությունների թեկնածու է, մեկ ատենախոսության, հինգ գիտական հոդվածների և հինգ հետազոտությունների հեղինակ:Անկուսակցական է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---