Հայկական պատվիրակությունն մեկնել է Թբիլիսի՝ տեղում պարզելու համար Հ. Թումանյանի տան վաճառքի հարցը

Հայկական պատվիրակությունն մեկնել է Թբիլիսի՝ տեղում պարզելու համար Հ. Թումանյանի տան վաճառքի հարցը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տան վաճառքի հարցով տարբեր ինֆորմացիա է ստացվում, այդ պատճառով այն քննարկվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ, հունվարի 19 լրագրողներին է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Որոշում է կայացվել, որ Լևոն Անանյանի գլխավորությամբ մտավորականների պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի` բոլոր հարցերը տեղում պարզելու համար»,-ասել է նա:

Ավելին, նրա խոսքով, այն տեղեկությունները, որ Հայաստանի կառավարությանը բազմիցս առաջարկվել է գնել Թումանյանի տունը, իրականությանը չի համապատասխանում, քանի որ միայն վերջերս ես սկսել խոսել այն մասին, որ այդ տարածքը վաճառվում է համապատասխան անձանց կողմից: «Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ով էլ գնի այդ տարածքը, այն չի կարող օգտագործվել տարբեր նպատակներով»,-հայտարարել է նախարարը:

Նա հավելել է, որ այս հարցը իր լուծումը կգտնի միայն այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունը կվերադառնա և կներկայացնի իրական փաստերը:

Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը դեռ չի վաճառվել: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց գրողի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, խոսքը գնում է Դավիթաշվիլու 18 հասցեում տեղակայված տան մասին, որում ապրել է Թումանյանը 1909-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին: Անկախացումից հետո Վրաստանն այն «պահպանելու համար» պարտք է վերցրել Լեժավա ազգանունով մեծահարուստից, և այն չի մարել, այդ պատճառով այդ պարտքերի դիմաց տունն անցել է նրան: Դեռ 2004 թ-ին Լեժավան առաջարկել է վաճառել այն ընդամենը 25 հազար դոլարով: Այսօր այն վաճառվում է 70 հազար դոլարով:

Լեժավայի որդուն գնորդը ներկայացել է որպես Turan Georgia դիզայներական ընկերության ներկայացուցիչ, ով բնակարանը գնում է իր բանվորների համար:

Այսօր` հունվարի 19-ին, Հայաստանից պատվիրակություն կմեկնի` Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ: Նրանք կփորձեն վրացի գործընկերների հետ ընդհանուր հայտարարի գալ: Բնակարանի մյուս մասն, այսօր պատկանում է Թումանյանի ծոռնուհուն` Ալյոնա Կոլեսնիկովային, ում առաջարկվել է վաճառել բնակարանի իր հատվածը, սակայն նա հրաժարվել է, պնդելով, որ կվաճառի այն միայն հայ համայնքին` հայ մշակույթի կենտրոն ստեղծելու պայմանով:

Շենքը վթարային է և տունն ունի բազմաթիվ խնդիրներ: Դրանով է պայմանավորված քաղաքի կենտրոնում տան ցածր գինը: Օրերս տան մեջ սկսվել են վերանորոգման աշխատանքներ, դռներից մեկն արդեն փակվել է սվաղով:

Այս առնչությամբ Հասմիկ Պողոսյանը հիշեցրել է, որ համանման իրավիճակ եղել է նաև սուրբ Նշան եկեղեցու հարցով, «երբ ասվել էր մի բան, բայց պարզվել էր լրիվ այլ բան»: Հասմիկ Պողոսյանն ասել է, որ վրացական կողմը նախատեսել է եկեղեցու ամրապնդման միջոցներ, քանի որ այն իսկապես վնասված է: Այն հենվում է երեք սյուների վրա, որոնցից մեկը փլուզվել է, իսկ ամրավման աշխատանքներ տանում են երկու կողմերն էլ: «Վրացական կողմը նաև խոստացել է, որ հետագայում ևս տարվելու են եկեղոցու ամբողջական վերականգնման աշխատանքներ»,-հավելել է նա:

Թբիլիսիի հայկական սուրբ Նշան կիսավեր եկեղեցու վերականգնման աշխաըանքների համար անհրաժեշտ է մոտավորապես 838 հազար դոլար: Այդպիսին են Վրաստանի Հուշարձանների պահպանության ազգային գործակալության նախնական հաշվարկները:

Հայկական տաճարի վերականգնման ծրագիրը մշակվել է Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարների կողմից` վրացական մայրաքաղաք հայ մասնագետների վերջերս կատարած այցի ժամանակ: Սուրբ Նշանը փլուզման վտանգի առջև է հայտնվել հունվարի 9 միջադեպից հետո, երբ փլուզվել էր եկեղեցու հյուսիս-արևելյան մասը: Հայկական կողմը մտահոգություն է հայտվել այդ առնչությամբ և դիմել է վրացական իշխանություններին` լուրջ քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Եկեղեցին կառուցվել է 1701թ:

Հայ և վրացի մասնագետները բանակցությունների արդյունքում կազմել են միջոցառումների պլան, որի համաձայն սկսվելու են եկեղեցու պահպանման և վերականգնման աշխատանքներ: Նախ պետք է եկեղեցու ներսում մաքրման աշխատանքներ սկսվեն և այն պետք է փակվի մարդկանց համար, քանի դեռ չեն սկսվել ռեստավրացիոն աշխատանքները: Տարածքի մաքրման պարտականությունն իր վրա է վերցրել Թբիլիսիի քաղաքապետարանը:

Ապա սկսվելու են քանդված մասերի վերականգնման աշխատանքները: Դա կիրականացնեն հայ մասնագետները: Ժամանակի ընթացքում կկազմվի ամբողջ տաճարի վերականգնման պլանը: Այդ առումով կարևոր կլինի ֆինանսական աջակցությունը: Դեռ պարզ չէ` որ կողմն իր վրա կվերցնի ծախսերը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև սբ. Աստվածածին եկեղեցու գրադարանի հարցը: Հայկական կողմն առաջարկել է տեղափոխել այն, քանի որ միջնադարյան այս եկեղեցին ևս վերանորոգման կարիք ունի:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---