Դինքի գործով դատավոր. Չեմ կարծում, որ Դինքի սպանության գաղափարը պարզապես ծագել է Յասին Հայալի գլխում

Դինքի գործով դատավոր. Չեմ կարծում, որ Դինքի սպանության գաղափարը պարզապես ծագել է Յասին Հայալի գլխում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով այլ վճիռ կայացնելու համար իրավաբանական ապացույցներ են անհրաժեշտ, որոնք առայժմ չկան: Այդ մասին Vatan թուրքական թերթին տված հարցազրույցում հայտնել է Դինքի գործով դատավոր Ռուսթեմ Էրյըլմազը, գրում է Hurriyet-ը:

Նրա խոսքով` ինքը նույնպես դժգոհ է դատավճիռներից, սակայն «դա լավագույն տարբերակն է այս դեպքում»: «Չեմ կարծում, որ Հրանտ Դինքի սպանության գաղափարը պարզապես ծագել է Յասին Հայալի գլխում»:

Ընդ որում, պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայալի հանցակից Էրհան Թունջելն արդարացվել Դինքի գործով, դատավորն ընդգծել է, որ նա արդարացվել է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով, սակայն «դա չի նշանակում, որ նման բան չի եղել»:

Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին:

Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---