IFC-ն կաջակցի Հայաստանին մրցունակությունը բարձրացնելու գործում

IFC-ն կաջակցի Հայաստանին մրցունակությունը բարձրացնելու գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 19-ին հավանություն է տվել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ $1,9 միլիոնի համագործակցության համաձայնագրի կնքմանը:

Այս կապակցությամբ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ IFC հետ համագործակցությունը աջակցություն է նախատեսում հանրապետությունում բիզնես-միջավայրի բարելավման, մասնավորապես` համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանն ու ՀԲ Doing Business հաշվետվությունում դիրքերի բարելավման համար ծրագրերին:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին կարևորել է այս փաստաթուղթը` հիշեցնելով, որ ՀԲ Doing Business հաշվետվության համաձայն, երկիրն իր դիրքերը բարելավել է 6 կետով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---