Հայ-վրացական սահմանի անցակետերի արդիականացման համար կպահանջվի 50 մլն եվրո

Հայ-վրացական սահմանի անցակետերի արդիականացման համար կպահանջվի 50 մլն եվրո

PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանի երեք ՝ Բագրատաշենի, Բավրայի ու Գոգովանի անցակետերի և Այրում երկաթուղային կայարանի արդիականացման համար կպահանջվի 50 մլն եվրո: Այդ մասին Երևանում լրագրողներն է հայտնել UNDP «Հարավային Կովկասում պետական սահմանների համալիր կառավարում» ծրագրի ղեկավար Գրիգորի Մալիցյանը: Նա նշել է, որ դա լոկ մոտավոր գնահատականն է: Նա հայտնել է նաև, որ այժմ ՀՀ ԱԱԽ-ն դիմել է իրենց՝ առաջարկելով մշակել արդիականացման նախագիծ, որպեսզի աշխատանքները մեկնարկեն արդեն այս տարի: Ըստ Մալիցյանի, ֆինանսավորումը կարող է ստացվել ինչպես բյուջեից, այնպես էլ միջազգային կազմակերպություններից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---