Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները փակ են

Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները փակ են

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են միայն Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը` մերկասառույցի պատճառով: Մերկասառույց առկա է նաև Ալավերդու, Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացած և դեռևս շարունակվող առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության հետևանքով դժվարանցանելի են Աշոցք-Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար (միայն ծանրաքաշ մեքենաների համար), Գյումրի-Ջաջուռ, Գյումրի-Քեթի, Քուչակ-Ապարան, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---