Վ.Պուտին. 2018թ. ֆուտբոլի առաջնությունը Ռուսաստանում շատ վառ կլինի

Վ.Պուտին. 2018թ. ֆուտբոլի առաջնությունը Ռուսաստանում շատ վառ կլինի

PanARMENIAN.Net - 2018թ. ֆուտբոլի առաջնությունը Ռուսաստանում ամենահաջողվածներիցը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ, վստահ է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Այժմ մենք ակտիվ, լարված աշխատանք ենք սկսում աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար: Այս նախագիծը պետք է միավորի պետության, բիզնեսի, հասարակական կազմակերպությունների, երկրպագուների ջանքերը: Ես կասկածներ չունեմ, որ մենք այն լավ կանցկացնենք»,-հայտարարել է Պուտինը՝ բացելով Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ, հայտնում է vesti.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---