Իսրայելում ԱՄՆ դեսպան. Պատժամիջոցները կարող են անհրաժեշտ ազդեցությունը չունենալ Իրանի վրա

Իսրայելում ԱՄՆ դեսպան. Պատժամիջոցները կարող են անհրաժեշտ ազդեցությունը չունենալ Իրանի վրա

PanARMENIAN.Net - Իսրայելում ԱՄՆ դեսպան Դան Շապիրոն հայտարարել է, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները կարող են անհարժեշտ ազդեցությունը չունենալ Իրանի վրա, գրում են իսրայելյան ԶԼՄ-ները:

«ԱՄՆ-ն ու Իսրայելը գործում են համակարգված՝ դիմակայելու համար Իրանի միջուկային սպառնալիքին»,-ասել է Դան Շապիրոն Հայֆայում:

Ավելի վաղ, ԱՄՆ ռազմական աղբյուրները նշել էին, որ «ԱՄՆ-ն մտահոգված է նրանով, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանին»:

ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո հայտարարելու հնարավորության մասին: Ի պատասխան Իրանը սպառնացել է փակել Օրմուզի ներղուցը, որով իրականացվում է նավթային առաքումների 40 տոկոսը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---