Երեկ երեկոյան «Չեմպիոնս» սպորտ-բարի մոտ կրակոցներ են հնչել

Երեկ երեկոյան «Չեմպիոնս» սպորտ-բարի մոտ կրակոցներ են հնչել

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին ժամը 22.30-ին ոստիկանության ծառայողները Երևանի Բուզանդի փողոցում գտնվող «Չեմպիոնս» սպորտ-բարի մոտից բերման են ենթարկել 25-ամյա Կամո Ու.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա նույն օրը, ժամը 21.30-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բարում, իրեն ուշ մոտենալու կապակցությամբ, վիճաբանության մեջ է մտել մատուցողի` 26-ամյա Տիգրան Ս.-ի և մենեջերի` 26-ամյա Աշոտ Ա.-ի հետ, այնուհետև իր ընկերոջը` Ռոբերտ Կ.-ին պատկանող «Ռեք» գազային ատրճանակով դուրս գալով բարի դիմաց` կրակոցներ է արձակել, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բարի աշխատակիցների ու հաճախորդների նկատմամբ, վիճաբանել է նրանց հետ և տվել հայհոյանքներ:

Ատրճանակը ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---