20 հունվարի 2012 - 12:18 AMT
«Նիկո» կահույքի սրահում տեղի ունեցած խուլիգանության գործով 2 հոգի ձերբակալվել են

Հունվարի 17-ին Երևանի Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահում տեղի ունեցած խուլիգանության ընթացքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա Տիգրան Հ.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ այդ օրը, ժամը 16.30-ին, 18-ամյա Նարեկ Մ.-ն վիճաբանել է 19-ամյա Էդգար Ն.-ի հետ, որի ընթացքում Նարեկ Մ.-ն իր մոտ եղած «COLT GOV ERNMENT» գազային ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Նարեկ Մ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «COLT GOV ERNMENT» գազային ատրճանակը: Նարեկ Մ.-ն և Էդգար Ն.-ն ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին պարզելու, ինչպես և հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: