Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից-քաղաքների ցուցակը կհաստատվի աշնանը

Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից-քաղաքների ցուցակը կհաստատվի աշնանը

PanARMENIAN.Net - 2018աշխարհի առաջնության համար Սամարայի ֆուտբոլային մարզադաշտի շինարարությունը կարժենա մոտավորոպես 400 մլն ռուբլի: Այդ մասին ասել է Ռուսաստանի սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության նախարար Վիտալի Մուտկոն` FIFA, UEFA ներկայացուցիչների և երկրպագուների հետ հանդիպմանը:

«Յուրաքանչյուր մարզադաշտ կարժենա ոչ ավելի քան 300-400 մլն ռուբլի: Այս տարի մարզադաշտերի նախագծման համար առանձնացվել է միլիարդ ռուբլի»,-Մուտկոյի խոսքը հայտնում է samara.kp-ը:

Առայժմ պարզ չէ, արդյոք Սամարայում կանցկացվեն աշխարհի առաջնության խաղերը, թե ոչ: Ավելի վաղ ծրագրվում էր, որ Մունդիալ-2018 խաղերը կանցկացվեն Ռուսասատնի 13 քաղաքներում: Սակայն FIFA արդեն այդ ցուցակը կրճատել է մինչև 11: Դեռ հայտնի չէ` որ քաղաքներն են դուրս մնալու ցուցակից: Ամենայն հավանականությամբ, այդ ցուցակը հաստատվելու է 2012թ աշնանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---