Մահացել է Սոչիի Օլիմպիական խաղերի դահուկային ակրոբատիկայի գլխավոր ֆավորիտներից մեկը![]() 20 հունվարի 2012 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Սոչի-2014 Օլիմպիական խաղերի ֆրիսթայլի գլխավոր ֆավորիտներից մեկը ` կանադուհի դահուկորդ Սարա Բուրկը զոհվել է Սոլթ-Լեյք Սիթիի հիվանդանոցում: Բուրկը գիտակցության չի եկել` պարապմունքի ժամանակ ստացած լրջագույն վնասվածքից հետո: Նա փորձել է իրականացնել «ուլտրա-սի» էլեմենտը: Անշունչ մարզուհուն ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց նրան լուրջ վիրահատության են ենթարկել, գրում է migsport.co.il-ը: Սարա Բուրկը 29 տարեկան էր: Հենց նրա հաջողություններն են ՄՕԿ անդամներին դրդել այդ մարզաձևն ընդունել Օլիմպիական խաղերի կազմում: Նա աշխարհի քառակի չեմպիոն է այդ մարզաձևում: Մասնագետները կարծում են, որ Բուրկը դահուկային ակրոբատիկան հասցրել է արվեստի մակարդակի` սահմանելով բարձր ստանդարտներ նրանց համար, ովքեր գալու են իրենից հետո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |