Google+ սոցիալական ցանցը հատել է 90 միլիոն օգտագործողի սահմանը

Google+ սոցիալական ցանցը հատել է 90 միլիոն օգտագործողի սահմանը

PanARMENIAN.Net - Google+ սոցիալական ցանցն ունի ավելի քան 90 միլիոն օգտագործող։ Այս մասին Google-ի ֆինանսական հաշվետվությունների ներկայացումների ժամանակ հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Լարի Փեյջը, գրում է CNN-ը։ Նա նշել է, որ այս ցուցանիշը փաստորեն ավելի քան կրկնապատկվել է՝ համեմատած 2011-ի հոկտեմբերին հայտարարված 40 միլիոն օգտագործողի հետ։Լարի Փեյջը հայտնել է նաև, որ այն մարդիկ, ովքեր գրանցված և ակտիվ օգտագործողներ են G+-ի, նաև ակտիվ օգտագործողներ են ընդհանրապես Google-ի արտադրանք-ծառայությունների։ «G+-ի օգտագործողների 60%-ն ամեն օր օգտվում է մեր այլ ծառայություններից, իսկ 80%-ը այցելում է Google առնվազն շաբաթը մեկ անգամ»,-նշել է նա։

Facebook սոցիալական ցանցի համար պահանջվել է մոտ 4 տարի հասնելու 90 միլիոն օգտագործողի։ Այժմ Facebook-ն ունի 800 միլիոն օգտագործող՝ մոտ 10 անգամ ավելի շատ, քան G+-ը։

G+-ը և Facebook-ը համարվում են մրցակից սոցիալական ցանցեր։ Մեկ այլ մրցակից է իրեն համարում Twitter-ը՝ հայտնելով, որ G+-ը խանգարում է որոնողական արդյուքներում Twitter-ի վարկանշին։

Google-ը հիմնեց իր սոցիալական ցանը 2011-ին հունիսին։ Այդ ժամանակից սկսած G+-ում անընդհատ նոր թարմացումներ են կատարվում՝ ավելանում ֆունկցիաներ, կոճակներ, նոր հնարավորություններ։ Վերջերս իր որոնողական համակարգում Google-ն ավելացրեց նաև G+-ի որոնման արդյունքներ, ինչը էլ ավելի է նպաստում կայքի առաջխաղացմանը։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---