Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը` «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակրի գլխավորությամբ ժամանել է Արաբական ծով, որը ողողում է Իրանի հարավ-արևելյան ափը, հաղորդել է ԱՄՆ ՌԾՈՒ-ն:
Սա ԱՄՆ ՌԾՈՒ արդեն երկրորդ ավիակիր խումբն է, որը գտնվում է Օրմուզի նեղուցի հարևանությամբ, գրում է Ինտերֆաքսը:
ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու հնարավորության մասին՝ որպես մի պատժամիջոց Իրանի հանդեպ, որը չի ցանկանում դադարեցնել սեփական միջուկային ծրագրի մշակումը:
Ի պատասխան դրան Իրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը, որով անցնում է մատակարարվող նավթի 40 տոկոսը, ինչը զգալիորեն սրել է իրադրությունը: