Բելառուսի հետ ընկերական խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում օգոստոսի 15-ին

Բելառուսի հետ ընկերական խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում օգոստոսի 15-ին

PanARMENIAN.Net - Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Սաֆարյանը հայտնել է, որ օգոստոսի 15 Բելառուսի և Հայաստանի հավաքականները ընկերական խաղ կանցկացնեն:

Ավելի վաղ ծրագրվում էր խաղն անցկացնել փետրվարի 29-ին Թուրքիայում: Սակայն Հայաստանի հավաքականը հրաժարվել էր Թուրքիայում խաղալուց` առաջարկելով խաղը տեղափոխել Կիպրոս: Այդ տարբերակն էլ չի բավարարել Բելառուսին, հայտնում է pressball.by-ը:

2010թ մարտի 3-ին Հայաստանի հավաքականը թուրքական Անթալիա քաղաքի «Աթաթյուրք» մարզադաշտում ընկերական խաղ է անցկացրել Բելառուսի հավաքականի հետ և պարտվել 3:1 հաշվով:

ՖԻՖԱ-ի վարկանշում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը, իսկ Բելառուսինը` 65-րդ:

Փետրվարյան ընկերական խաղում հայ ֆուտբոլիստները կխաղան Կանադայի հետ, իսկ Բելառուսը` Մոլդովայի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---