ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ ՎՏԲ խմբի «Միասնական բանկոմատային ցանցի» մասնակից

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ ՎՏԲ խմբի «Միասնական բանկոմատային ցանցի» մասնակից

PanARMENIAN.Net - Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում ՎՏԲ խմբի բանկերի, ինչպես նաև Ռուսաստանում ՎՏԲ24 բանկի քարտապանները կարող են օգտվել ՎՏԲ խմբի «Միասնական բանկոմատային ցանցից», որն այս պահին ներառում է ավելի քան 6000 բանկոմատներ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Սա նշանակում է, որ ՎՏԲ խմբի բանկերի թողարկած քարտերով հաճախորդները հնարավորություն ունեն դրամական միջոցներ կանխիկացնել ՎՏԲ խմբի բանկերի և ՎՏԲ24-ի բանկոմատներից նույն պայմաններով, ինչ քարտը թողարկող բանկի սեփական բանկոմատային ցանցում՝ անկախ գտնվելու վայրից:

Այս նախագծի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է ձեռք բերել «ՎՏԲ աշխարհ» փաթեթը ` ՎՏԲ խմբի շուրջ 6000 բանկոմատներից դրամական միջոցների անվճար կանխիկացման և բժշկական ու ուղեբեռի անվճար ապահովագրության հնարավորությամբ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ. Վ. Օվյսաննիկով,- «Դեռևս 2011թ. աշնանը ՎՏԲ-Հայաստան բանկն իր VISA Gold, VISA Business և VISA Platinum քարտապաններին ընձեռեց բացառիկ հնարավորություն՝ դրամական միջոցները կանխիկացնել ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան) և Վրաստանում գործող ՎՏԲ խմբի դուստր բանկերի բանկոմատներից նույն սակագնով, ինչ որ ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից: Մենք շարունակում ենք ընդլայնել մեր ծառայությունները և հնարավորությունները ՎՏԲ խմբի ակտիվ աջակցությամբ: «Միասնական բանկոմատային ցանց» նախագիծը ստեղծում է համագործակցության միասնական հարթակ` միաժամանակ էականորեն զարկ տալով ՎՏԲ խմբի անդամ բանկերի քարտային բիզնեսի զարգացմանը և մրցակից բանկերի նկատմամբ ակնհայտ առավելությունների ձեռք բերմանը»:

Քարտապանների հավատարմության հետագա զարգացման նպատակով ՎՏԲ խումբը մշակել և ներդրել է ևս մեկ բացառիկ ծառայություն` ԱՊՀ երկրներում և Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել «գեոլոկացիա» ծառայության օգնությամբ: Այս ծառայությունն իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների տեղակայման վայրի և հնարավորությունների մասին: Տվյալ ծառայությունը մշակվել է ՎՏԲ խումբը սպասարկող «Մուլտիկարտա» ԲԲԸ պրոցեսինգային ընկերության կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---