Աշխարհում կա ավելի քան 250 միլիոն Android սարքավորում

Աշխարհում կա ավելի քան 250 միլիոն Android սարքավորում

PanARMENIAN.Net - Ըստ Google ընկերության գործադիր տնօրեն Լարի Փեյջի հայտնած վիճակագրական տվյալների, ողջ աշխարհում Android բջջային օպերացիոն համակարգով աշխատող սարքերի քանակը անցել է 250 միլիոնը։

Այս մասին Փեյջը հայտարարել է ընկերության ֆինանսական հաշվետվության ժամանակ։ Վերջին եռամսյակի հետ համեմատած այս ցուցանիշն աճել է 50 միլիոնով։

Հիշենք, որ դեկտեմբերին Android-ի գլխավոր տնօրեն Էնդի Ռուբինը հայտնել էր, որ օրական ակտիվանում է ավելի քան 700 000 Android սարքավորում։ Մեկ տարում այս ցուցանիշն աճել է ավելի քան երկու անգամ։

Լարի Փեյջը հայտնել է նաև, որ Android ծրագրերի օնլայն խանութից՝ Android Market-ից ներբեռնումների քանակն անցել է 11 միլիարդը։

Android սարքերը շուկայում գրավում են առաջատարի դիրքերը։ Android սարքերի հիմնական մրցակիցն է համարվում Apple ընկերության iOS օպերացիոն համակարգը։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---