Գաստրոէնտերոլոգ. Դիսբակտերիոզն ինքնին հիվանդություն չէ, այլ մեկ այլ հիվանդության հետևանք

Գաստրոէնտերոլոգ. Դիսբակտերիոզն ինքնին հիվանդություն չէ, այլ մեկ այլ հիվանդության հետևանք

PanARMENIAN.Net - Արևմտյան բժշկությունը չի ընդունում դիսբակտերիոզը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արմենիա ՓԲԿ բժիշկ, գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիլյանը՝ նշելով, որ հիմա փոխարենը գոյություն ունի մեկ այլ հասկացություն՝ դիսբիոզ։

«Հիմնական տարբերությունը ախտորոշման մեջ է և այն, որ դիսբակտերիոզն ինքնին համարվում էր շատ լուրջ հիանդություն, իսկ դիսբիոզը՝ բակտերիաների հարաբերակցության խախտումը, մեկ այլ լուրջ հիվանդության հետևանք»,- մանրամասնեց բանախոսը։ Նա նաև հերքեց կղանքի անալիզի դերը հիվանդության ախտորոշման ժամանակ՝ նշելով, որ բակտերիաների մեծ մասը պարզապես մեռնում է անօդ տարածությունից դուրս, և անալիզը սխալ է ստացվում։

Գաստրոէնտերոլոգը նշեց, որ մեր բժիշկներից շատերը շարունակում են հետևել խորհրդային բժշկության ավանդույթներին և սխալ բուժում են նշանակում։ «Բացի դրանից կա մեկ այլ խնդիր, երբ դեղատան աշխատողն ինքն է հիվանդությունն ախտորոշում կամ փոփոխություններ կատարում բժիշկի նշանակած բուժման մեջ»,- ասաց Մանիկ Գեմիլյանը՝ նշելով, որ վերջին դեպքում լուծումը տեսնում է օրենսդրական բարեփոխումների մեջ։

Բանախոսը նշեց, որ պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ բժիշկների համար, փորձում են ծանոթացնել արևմտյան բժշկության նորարարություներին, սակայն ցանկացած բժիշկ պետք է զբաղվի ինքնակրթությամբ, քանի որ բժշկությունն անընդհատ զարգանում է ու փոփոխվում։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---