Եվրասիական զարգացման բանկը 80 մլն դոլար է հատկացրել Հայաստանին

Եվրասիական զարգացման բանկը 80 մլն դոլար է հատկացրել Հայաստանին

PanARMENIAN.Net - 2010թ. սկսած Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 80 մլն դոլար է հատկացրել Հայաստանին, հունվարի 20-ին Երևանում հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան: Անդրադառնալով երկրում բանկի ներկայության ընդլայնմանը, նրա ներկայացուցիչն ասել է, որ այն կընդլայնվի, սակայն որքանով չի նշել:

Ժուրբան ֆինանսավորումը կապել է մի շարք գործոնների հետ, որոնք դժվար է կանխատեսել»: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերում է կապիտալի շուկայում դրամական միջոցների հասանելիությանը Եվրոպայում անկայուն իրավիճակի ֆոնի վրա: Այնուամենայնիվ, Դ.Ժուրբան նշել է, որ ԵԱԶԲ-ն, որպես ճգնաժամի պայմաններում զարգացման ինստիտուտ, ստիպված է աշխատել «հաղթահարելով այդ հակազդեցությունը և պարտավոր է ավելացնել իր ներկայությունը շուկայում»:

Դմիտրի Ժուրբան նշել է, որ ցանկացած տնտեսության համար այսօր ավելի դժվար է ապրել, քան երեկ: Նա կարևորել է այն հանգամանքը, որ այսօր երկրի տնտեսությունը մեծապես կախված է նրա արտահանման մակարդակից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---