ՏԿՆ. Ձյան տեղումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում

ՏԿՆ. Ձյան տեղումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ի ժամը 14.30-ի դրությամբ հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից զգուշացնում են, որ փակ են միայն Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը` առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության պատճառով: Բուք է Ապարանի տարածաշրջանում: Ձյան տեղումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր ճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---