20 հունվարի 2012 - 15:18 AMT
Թուրքիայի վարչապետը հերքել է լուրերն այն մասին, որ քաղցկեղով է հիվանդ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ նա քաղցկեղով է տառապում, հայտնում է թուրքական «Հյուրիեթը»:

Նման լուրեր են տարածվել այն բանից հետո, երբ վարչապետը տեղափոխեց վիրահատությունը 2011թ.: Ըստ բժիշկների, վարչապետի մոտ կարող էր քաղցկեղ զարգանալ, եթե ժամանակին համապատասխան վիրահատություն չկատարվեր: