Apple-ը ստեղծել է թվային ուսումնական ձեռնարկներ iPad-ների համար![]() 20 հունվարի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերության փոխնախագահ Ֆիլիպ Շիլերը Նյու Յորքում ներկայացրել է իր նորույթը «թվային դասագրքեր» iPad պլանշետների համար, ինչպես նաև գործիքենր դրանց ստեղծման համար, հաղորդում է Apple-ն իր պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ։ Ընկերությունը թարմացրել է իր գրքերի խանութ iBooks-ը։ Արդեն այսօր iBooks-ում կան ինտերակտիվ դասագրքեր։ Բացի տեքստային ինֆորմացիայից այդ ձեռնարկներում կան լուսանկարներ, տեսանյութեր, քարտեզներ, ձայնագրություններ և այլն տեսակի տեղեկություններ։ Աշակերտը կարող է դասագրքում ավելացնել իր նշումները, որոնել տերմիններ ներկառուցված բառարանում։ Յուրաքանչյուր դասագիրք-ձեռնարկ արժենալու է 15 դոլար և ավելի ցածր։ Ընկերույթյունը, սակայն, չի նշել, թե արդյոք iBooks-ում կհայտնվեն ձեռնարկներ այլ լեզուներով; Բացի թվային դասագրքերից Apple –ը ներկայացրել է iBooks Author SDK-ն, որի միջոցով նախագծողները կարող են Mac OS X օպերացիոն համակարգի համար ստեղծել դասագրքեր։ Դասագրքերում կարելի է կառուցել widget-ներ JavaScript-ի և HTML5 հիման վրա։ Դե իսկ շնորհանդեսի վերջում Apple-ը ներկայացրել է iTunes U նոր բջջային ծրագիրը, որը ունի մուտք դեպի iBooks-ի դասագրքերը։ Ծրագրի միջոցով հնարավոր կլինի լսել դասախոսություններ։ iPad պլանշետները ճանաչված են որպես դասագրքերի հարթակ։ iPad-ների համար կան գրված ավելի քան 20 000 դասագրքերի ծրագրեր։ Իսկ մոտ կես միլիոն սարքերն օգտագործվում են դպրոցներում, համալսարաններում և այլ ուսումնական հաստատություններում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |