ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Հայաստանը կարևորում է օրենքի գերակայությունը

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Հայաստանը կարևորում է օրենքի գերակայությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում` նվիրված օրենքի գերակայության թեմային, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը:

Նա իր խոսքում նշել է, որ Հայաստանը կարևորում է օրենքի գերակայության խրախուսումը միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ու ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: «Մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ոտնահարումը հանգեցնում է տարածաշրջանային հակամարտությունների»:

Կարեն Նազարյանը նաև նշել է, որ իր հերթին միջազգային հումանիտար իրավունքի պահպանումը կարևոր է օրենքի գերակայությունն ապահովելու համար ինչպես հակամարտության, այնպես էլ հետկոնֆլիկտային իրավիճակներում, ու վերահաստատել, որ այս համատեքստում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել քաղաքացիական բնակչության պաշտպանության հիմնախնդիրներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպան Նազարյանն անդրադարձել է նաև անպատժելիության հարցին ու ողջունել այն փաստը, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը շարունակում է իր գործունեության կենտրոնում պահել պետությունների պատասխանատվությունն անպատժելիությանը վերջ տալու, ցեղասպանությունների ու մարդկության հանդեպ հանցագործություններ գործած անձանց նկատմամբ հետաքննություն վարելու ու պատասխանատվության ենթարկելու հարցերը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---