Հունվարի 20–ին գումարված Երևանի ավագանու արտահերթ նիստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգի հարցերին անցնելը, ավագանու անդամներին տեղեկացրել է, որ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրայր Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով՝ դիմումը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ավագանու անդամին կփոխարինի ավագանու անդամության թեկնածուների «Բարգաված Հայաստան» կուսակցուցյան ցուցակում հաջորդ թեկնածուն։
Քաղաքապետն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը։ Շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջինիս հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում և , որպես քաղաքապետի տեղակալ առաջադրել է աշխատակազմի ֆինասական վարչության պետ Վահե Նիկոյանի թեկնածությունը։ Ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել քաղաքապետի առաջարկությանը։