Հունվարի 24-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` Անտուան Անանյան, Գարեգին Ունուսյան, Լևոն Մովսիսյան և Հովհաննես Մարտիրոսյան, կմեկնի Իրան՝ կատարելու աննախադեպ ձմեռային վերելք դեպի երկրի ամենաբարձր լեռը` Դեմավենդ (5671 մ)։
Հունվարի 25-28-ը Իրանում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը հայ լեռնագնացները ձեռք են բերել դեռ 2011թ. ընթացքում կատարած վերելքներով: Այս տարի ձմեռային մրցաշարին մասնակցելու են շուրջ 25 երկրների 200 լեռնագնացներ: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան կարևորում է իր մասնակցությունը այս մրցաշարին, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը չի ունեցել հնարավորություն մասնակցել միջազգային մրցաշարերին: