«Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտը նշում է իր հիմնադրման 50 ամյակը

PanARMENIAN.Net - «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ինստիտուտի ներկայացուցիչների և նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս , բժշկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանի հետ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհավորելով հյուրերին գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ, նա ընդգծել է, որ հանդիպմանը ներկա բժիշկներից շատերը նաև ինստիտուտի հիմնադիրներն են, ովքեր իրենց կյանքը նվիրել են բժշկագիտության այդ ուղղության զարգացմանը և իրենց մատուցած որակյալ ծառայություններով բնականոն կյանքի վերադարձրել հազարավոր մարդկանց:

«Շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում ձեր նվիրական աշխատանքի համար: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կառլեն Ադամյանին, ինչպես ինստիտուտի հիմնադրման 50, այնպես էլ ծննդյան 75 ամյակի կապակցությամբ, ձեզ ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք և որ ձեր խորհուրդներով միշտ լինեք ինստիտուտի կողքին: Վստահ եմ, որ ձեր փորձառությունը ձեր ավելի երիտասարդ գործընկերներին և նոր սերնդի ներկայացուցիչնրին շատ է անհրաժեշտ»,- նշել է Տարոն Մարգարյանը և վստահեցրել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցել ինստիտուտին:

Առողջապահության համակարգում երկարատև, բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով: Հայկական բժշկության, մասնավորապես սրտաբանության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի 50 ամյակի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---