Սարկոզին խոստանում է ամեն ինչ անել Իրանում պատերազմ թույլ չտալու համար

Սարկոզին խոստանում է ամեն ինչ անել Իրանում պատերազմ թույլ չտալու համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հունվարի 20-ին հայտարարել է, որ բոլոր ուժերը կգործադրի Իրանում պատերազմ թույլ չտալու համար, հայտնում է Agence France-Presse-ը: Ելույթ ունենալով Ֆրանսիայի ԱԳ նախարարների խորհրդակցությունում՝ նախագահը հայտարարել է, որ հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին «պատերազմի ու քաոսի պատճառ» կդառնա: Ըստ Սարկոզիի, Իրանի դեմ ռազմական գործողություն թույլ չտալու համար միջազգային հանրությունը պետք է կիրառի նոր, «ավելի արդյունավետ» պատժամիջոցներ:

Մասնավորապես, նա կոչ է արել էմբարգո հայտարարել իրանական նավթի համար, ինչպես նաև սառեցնել Իրանի ԿԲ արտասահմանյան ակտիվները:

Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ պատժամիջոցներն ինքնին կարող են ռազմական բախում հրահրել: Թեհրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը, եթե արտահանման հետ կապված խնդիրներ առաջանան:

Այնուամենայնիվ, չնայած այդ սպառնալիքին, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն արդեն խոստացել են պատժամիջոցներ կիրառել Իրանի ԿԲ դեմ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---