Nabucco-ն իրականացվելու է, վստահ են Թուրքիայում

Nabucco-ն իրականացվելու է, վստահ են Թուրքիայում

PanARMENIAN.Net - Չնայած այն հայտարարություններին, որոնք սպառնալիք ու շահարկումներ են պարունակում, Nabucco-ն իրականացվելու է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Թբիլիսիում երկկողմ էներգետիկ խորհրդաժողովի արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում:

«Մենք Nabucco-ի գծով գործընկերներ ենք և բոլոր միջոցներով փորձում ենք նպաստել դրա իրականացմանը»,- ընդգծել է նախարարը: Նրա խոսքով` բոլոր առկա խնդիրները, որոնք կապված են Nabucco-ի հետ, կլուծվեն:

Յըլդըզն ասել է, որ առկա այլընտրանքային նախագծերը, որոնք նախատեսում են Եվրոպային գազ մատակարարել այլընտրանքային ճանապարհներով, մինչև 2035 թվականը, միևնույն է, չեն բավականացնի, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է իրականացնել բոլոր առկա նախագծերը, այդ թվում և «Շահ Դենիզը»:

Nabucco նախագծով նախատեսվում է բնական գազը փոխադրել Կասպից ծովի տարածաշրջանից դեպի եվրոպական երկրներ` շրջանցելով ՌԴ-ն, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն պետք է տարեկան շուրջ 31 մլրդ խմ գազ փոխադրի, ինչը 2020թ. կկազմի ԵՄ գազի պահանջարկի 5%-ից ոչ ավելին: Ներկայումս գազատարի կառուցման մասնակիցների թվում են ավստրիական OMV Gas GmbH, թուրքական Botas, բուլղարական Bulgargaz, ռումինական S.N.T.G.N. Transgaz S.A., հունգարական MOL Natural Gas Transmission Company Ltd. և գերմանական RWE ընկերությունները: Մասնակիցներից յուրաքանչյուրը հավասար բաժնեմաս ունի` 16,67%:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---