ՀՖՖ նախագահը հանդիպել է Յոզեֆ Բլատերի և Միշել Պլատինիի հետ

ՀՖՖ նախագահը հանդիպել է Յոզեֆ Բլատերի և Միշել Պլատինիի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի եւ ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում Ռուբեն Հայրապետյանը, համաշխարհային և եվրոպական ֆուտբոլային կառույցների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---