Հ. Թումանյանի տուն-թանգարանում բացվեց «Մենք անկախության սերունդն ենք» ցուցահանդեսը

Հ. Թումանյանի տուն-թանգարանում բացվեց «Մենք անկախության սերունդն ենք» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Հ. Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Մենք անկախության սերունդն ենք» գեղանկարի մանկապատանեկան ցուցահանդեսը` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին: Ցուցահանդեսի կազամկերպիչն է ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը: Այն իրականացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության ու Արարատյան հայրապետական թեմի աջակցությամբ:

Ցուցահանդեսին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերի գեղարվեստի և արվեստի դպրոցների 6-15 տարեկան թվով 120 աշակերտ: Ցուցահանդեսին նվիրված` 2011 թ. լույս է տեսել «Մենք անկախության սերունդն ենք» ծավալուն գիրք-ալբոմը, որտեղ ամփոփվել են ոչ միայն ցուցահանդեսի մասնակից պատանի նկարիչների գործերը, այլև կազմակերպիչների ուղերձներն ուղղված անկախության սերնդին: Ալբոմում տեղ են գտել նաև ճանաչողական հետաքրքիր դրվագներ` սկսած Նոյի որդիների ծննդաբանությունից (Արամի ցեղը` ըստ Ս. գրքի): Համառոտ ակնարկով ներկայացված է հայոց պետականության պատմությունը վաղ պետական կազմավորումներից` Հայկ դյուցազնից մինչև Հայաստանի մերօրյա հանրապետությունը: Պատանի ընթերցողը տեղեկություններ ձեռք կբերի նաև ՀՀ զինանշանի, դրոշի, օրհներգի, պետական պարգևների, մեդալների, դրամի ու հուշադրամների մասին: Գիրք-ալբոմի հրատարակմանը աջակցել են ՀՀ կառավարությունը, Արարատյան հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը, ՀՀ Մշակույթի նախարարությունը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---