Հայաստանը համագործակցություն է սկսել «Let's Do It!» համաշխարհային էկոլոգիական շարժման հետ

Հայաստանը համագործակցություն է սկսել «Let's Do It!» համաշխարհային էկոլոգիական շարժման հետ

PanARMENIAN.Net - «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» ՀԿ-ն սկսել է իր համագործակցությունը «Let's Do It!» համաշխարհային էկոլոգիական շարժման հետ: Ս.թ. մարտի 24–ից մինչև սեպտեմբերի 25–ը շարժումը նախատեսում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ (մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն) աշխարհի ավելի քան 100 երկրում: «Let's Do It!» համաշխարհային շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումը օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար (Լատվիա` ավելի քան 60 000 մարդ, Լիտվա` ավելի քան 110 000 մարդ, Սլովենիա` ավելի քան 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումներ):

Նախաձեռնողները գտնում են, որ հնարավոր է միավորվել և համատեղ ուժերով մաքրել Հայաստանը, կրթել սերունդ, որը գնահատում է իր շրջակա միջավայրը:

Ծրագիրն իրականացնելու համար ՀԿ-ն հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց, հասարակական և պետական կազմակերպություններին, երիտասարդական շարժումներին, խմբերին միավորվել այս գաղափարի շուրջ և միասին կյանքի կոչել այս նախաձեռնությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---