Հաստատվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը

Հաստատվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը

PanARMENIAN.Net - «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, քննարկվեց և հաստատվեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Խորհուրդը քննարկեց և հաստատեց նաև ՊՈԱԿ-ի 2012թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդամենը եկամուտները ծրագրված է 423,5 մլն դրամ` նախորդ տարվա 339 մլն դրամի դիմաց: Որոշվեց, որ նախահաշվում հետագայում կատարվելիք փոփոխություններն այսուհետ նույնպես կհաստատվեն խորհրդի կողմից: Անդրադարձ եղավ նաև համապատասխան համայնքային բյուջեներ փոխանցվող գումարների չափին: Արձանագրվեց, որ ՊՈԱԿ-ի և համայնքների միջև պարտավորությունների ծավալները սահմանվեն փոխադարձ ակտերով:

Խորհուրդն անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ՊՈԱԿ-ում 2008-2010թթ. և 2011թ. ֆինանսական գործունեության ստուգման արդյունքներին: Նման առաջարկով անցած տարի ՀՀ ֆինանսների նախարարությանն էր դիմել խորհուրդը: Բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանը ներկայացրեց ստուգումների արդյունքում արված առաջարկները` տեղեկացնելով, որ բնապահպանության նախարարի հանձնարարականով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ` նկատված թերությունները շտկելու համար:

Նիստում քննարկվեցին նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հողամասերի վարձակալությանն առնչվող հարցեր: Խորհրդի նախագահ Ա. Գևորգյանը հանձնարարեց ՊՈԱԿ-ի տնօրենին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել վերակնքման ենթակա և իրավական առումով խնդիրներ չունեցող վարձակալության պայմանագրերի ցանկը: ՊՈԱԿ-ը կգույքագրի նաև խնդրահարույց պայմանագրերը, որոնց ցանկը ևս կներկայացվի խորհրդին` քննարկման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---