ՀՀ դպրոցականները Ժաուտիկովի անվան միջազգային օլիմպիադայում արժանացել են 4 մեդալի

PanARMENIAN.Net - Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր ավարտվել է Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադան «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով, ովքեր ներկայացրել են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ռումինայի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Աֆղանստանի և Նիգերիայի մասնագիտացված դպրոցները: Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաները: Անհատական արդյունքներով Հայաստանի Հանրապետության դպրոցականները նվաճել են մեկ ոսկե և չորս բրոնզե մեդալ: Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը ղեկավարել է ՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը, կազմում ընդգրկվել են դպրոցականներ՝ Արտյոմ Քոսյանը, Նարեկ Հովսեփյանը, Գեղամ Վարդանյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը, Վարդան Ավետիսյանը՝ «Ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը, Տիգրան Մամիկոնյանը, Վահագն Գևորգյանը՝ «Ինֆորմատիկա»: «Մաթեմատիկա» առարկայից Արտյոմ Քոսյանն արժանացել է ոսկե մեդալի: Բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Հովսեփյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը՝ «ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը և Տիգրան Մամիկոնյանը՝ «Ինֆորմատիկա» առարկաներից :

Հայաստանը ներկայացնող թիմը խմբային առաջնությունում արժանացել է օլիմպիադայի պատվոգրի:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---