ՀՀ ոստիկանապետ. քաղաքացին պետք է գոհ մնա ճանապարհային ոստիկանության որակից և շփումից

ՀՀ ոստիկանապետ. քաղաքացին պետք է գոհ մնա ճանապարհային ոստիկանության որակից և շփումից

PanARMENIAN.Net - Այսօր` հունվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանությունում աշխատանքային հանդիպում է ունեցել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:

Անդրադառնալով հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում տեղ գտած թերություններին, ոստիկանության պետը կարգադրեց ձեռնարկել միջոցներ քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները հնարավորինս բացառելու ուղղությամբ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև արտաքին ծառայությանը: Այստեղ նույնպես կան թերություններ, որ գրչի մեկ հարվածով վերացնելն անհնար է: Բայց կան այնպիսի թերություններ, որոնք հանդուրժել չի կարելի այսօր ու երբեք:

Ոստիկանության պետը շեշտեց, որ հասարակությանը ծառայություններ մատուցող ճանապարհային ոստիկանությունը պետք է հարիր լինի իր կոչմանը` ծառայել հասարակությանը, մինչդեռ կան մարդիկ, որոնք չեն ընկալում օրվա հրամայականը, իրենց վարքուբարքով շարունակում են արատավորել իրենց և համակարգի անունը:

Ոստիկանության պետն անթույլատրելի համարեց, որ մի քանիսի պատճառով կարող է արատավորվել և ճանապարհային, և, ընդհանրապես, ոստիկանության պատիվը: Նա նշել է, որ իրենց հարկավոր են ազնիվ, ուժեղ ու պատվախնդիր ոստիկաններ, ուստի համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ քաղաքացին գոհ մնա, ինչպես ճանապարհային ոստիկանության մատուցած ծառայությունների որակից, այնպես էլ ճանապարհային ոստիկանների հետ ունեցած շփումից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---