Ռուբեն Խաչատրյան. Այս տարի մեծ ուշադրություն ենք դարձնելու մշակութային արժեքների պահպանությանը

Ռուբեն Խաչատրյան. Այս տարի մեծ ուշադրություն ենք դարձնելու մշակութային արժեքների պահպանությանը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այսօր «Մոսկվայի տուն» կենտրոնում ամփոփեց 2011-ին իրականացրած բնապահպանական ծրագրերը:

«Վերջերս բնապահպանական եռուզեռը Հայաստանում շատ ավելի մեծ թափ է ստացել: Տարիներ առաջ, երբ Հայաստանում էկոլոգիական կրթություն էինք սկսում, շատ քչերն էին հավատում, որ էկոլոգիան կարող է դիտվել որպես քաղաքացիական շարժման մի մաս»,- ասաց հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը` նշելով, որ իրենց գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ ներկայացնում են մեկ ամբողջ տարվա աշխատանքը` որպես բերքահավաք:

Խոսելով 2012 թվականի անելիքների մասին` Ռուբեն Խաչատրյանը նշեց. «Մեր ծրագրերը շատ հետևողական են: Այս տարի ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու մշակութային արժեքների պահպանությանը»:

Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին 4-րդ Համահայկական նկարչական մրցույթի, «Արևորդի» միջազգային փառատոնի կենդանիների դիմակահանդես-շքերթի շրջանակում հայտարարված մրցույթի հաղթողները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող 1 մլն ՀՀ դրամի չափով իրենց պարգևը ստացան նաև «Արևորդի» փառատոնի շրջանակում անցկացված ուսանողական գիտական մրցույթում լավագույնը ճանաչված բնապահպանական առաջարկ-ծրագրի հեղինակները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---