Լոս Անջելեսի ոստիկանությունը պարզել է, թե ում են պատկանում Հոլիվուդում հայտնաբերված գլուխը, ձեռքերն ու ոտքերը![]() ![]() PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությանը հաջողվել է պարզել, թե ում են պատկանում Հոլիվուդում հայտնաբերված գլուխը, ձեռքերն ու ոտքերը: Սակայն ոստիկանությունն առայժմ չի հրապարակում զոհի անձը, քանի որ դեռևս շարունակում է մարդասպանի որոնումները: Ավելի վաղ ենթադրվում էր, որ զոհը կարող է ազգությամբ հայ լինել: Այդ տեղեկատվությունը ոչ հաստատում են, ոչ էլ հերքում: Լոս Անջելեսի ոստիկանությունը Hollywood նշանի տակ գտնվող այգում` Bronson Vanyon շրջանի մոտակայքում, տղամարդու գլուխ գտնելու գործով հետաքննություն է սկսել մի քանի օր առաջ: Պոլիէթիլենային տոպրակով թաղված գլուխը գտնվել է երկու կանանց կողմից, որոնք զբոսանքի էին տարել իրենց շներին: Վերջերս հայտնաբերված ձեռքը եղել է գլխից 50 յարդ հեռավորության վրա: Ոստիկանության տվյալներով, գլխի վիճակից դատելով, մարդը վերջերս է մահացել: Ոստիկանությունը պնդում էր, որ զոհի անձը կհաստատվի մատնահետքերի շնորհիվ: Այս գործի առնչությամբ Լոս Անջելեսի ոստիկանությունը հարցաքննել է հայտնի դերասան Բրեդ Փիթի թիկնապահին: Ինչպես գրում է X17online-ը, ոստիկանները որոշել են հարցաքննել Bronson Canyon թաղամասի բնակիչներին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Այդ թաղամասում է գտնվում նաև հռչակավոր դերասանի տունը: Այս գործով զբաղվում է ոստիկանության շուրջ 30 աշխատակից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |