ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ԸՆԴԳՐԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 1600-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 նոյեմբերի 2003 - 21:37 AMT PanARMENIAN.Net - 2004-2005 թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների ծրագրում առաջարկվել է ներառել նաեւ հայկական դպրոցի 1600-ամյա հոբելյանի տոնակատարությունը: Օրերս Փարիզում նման նախաձեռնությամբ է հանդես եկել Արցախի պետական համալսարանի ռեկտոր Համլետ Գրիգորյանը` ելույթ ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ խորհրդաժողովում, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ընդ որում նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների արդյունքում հսկայական վնաս է հասցվել Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգին: Միեւնույն ժամանակ Հ.Գրիգորյանը համաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել չճանաչված պետությունների աճող սերնդին աջակցելու անհրաժեշտության վրա, ինչը, նրա խոսքերով, ըմբռնումով է ընկալվել: «Տնտեսապես հզոր պետությունները մեծ ներդրումներ են կատարում զարգացող երկրների կրթական համակարգում, սակայն մոռացության են մատնված Լեռնային Ղարաբաղի եւ հետխորհրդային տարածքի այլ չճանաչված կազմավորումների երեխաները: Կրթությունը եւ գիտությունը չպետք է քաղաքականացվեն»,-ընդգծել է Համլետ Գրիգորյանը:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |