Հայ մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում23 հունվարի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և ֆիզպատրաստության պարապմունքներ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասարկել երկու ստուգողական հանդիպում: Մրցավարների մարզումները կանցկացնի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը, օգնականների պարապմունքները կվարի ՀՖՖ տեսուչ Արշակ Կնյազյանը, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները սպասարկող մրցավարները մեկնելուց առաջ հավաք են անցկացնում Ֆուտբոլի Ակադեմիայում: Սա հունվար ամսին անցկացվող արդեն երրորդ հավաքն է, որի ընթացքում հիմնական շեշտը դրվել է ֆիզպատրաստության բարելավման վրա: Մարզումներն անցնում են ֆիզպատրաստության մարզիչ Տիգրան Սիմոնյանի գլխավորությամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |