23 հունվարի 2012 - 12:50 AMT
Hitachi ընկերությունը դադարեցնում է հեռուստացույցների արտադրությունը

Ճապոնական տեխնոլոգիաների գիգանտ Hitachi ընկերությունը հայտնել է, որ դադարեցնելու է հեռուստացույցների արտադրությունը մինչև 2012-ի սեպտեմբերի վերջը, հայտնել է ընկերության մամլո քարտուղարը, գրում է AFP-ն։ Ընկերությունը նշել է, որ գնային մրցակցության պատճառով բազմաթիվ տեխնիկա արտադրողների շահույթները նվազում են։

Սակայն ընկերությունը դեռ շարունակելու է վաճառել հեռուստացույցներ Wooo ապրանքանիշի ներքո։

Յենի արժույթի աճի պատճառով Ճապոնական արտադրողների արտադրանքը թանկանացել է, ինչի պատճառ է հանդիսացել տեղական արտադրանքի վաճառքի անկմանը։

Moody վարկանշային ծառայությունը անցյալ շաբաթ իջեցրեց Sony-ի և Panasonic-ի վարկանիշը՝ գրանցելով կորուստներ երկու ընկերությունների հեռուստացույցների արտադրության ոլորտում։